Ուկրաինացիների մեկ երրորդը ցանկանում է լքել երկիրն արտագնա աշխատանքի համար
Ուկրաինացիների մեկ երրորդը ցանկանում է լքել երկիրը աշխատանքի՝ հիմնականում բարձր աշխատավարձի, ինչպես նաև կյանքի ավելի լավ պայմանների և ինքնադրսևորման հնարավորությունների պատճառով: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի նման արդյունքներ են ստացվել «Վարկանիշ» սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցումների ժամանակ:
Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարության տվյալներով՝ 2019 թվականին երկրում եղել է 3.2 միլիոն աշխատանքային միգրանտ: Որոշ ժամանակաշրջաններում, օրինակ՝ սեզոնային աշխատանքի ընթացքում եղել է 7-9 միլիոն միգրանտ:
«Միգրացիոն տրամադրություններ. 32%-ը կցանկանար աշխատել արտասահմանում, 65%-ը չէր ցանկանա»,-ասվում է հինգշաբթի խմբի կայքում տեղադրված հարցման արդյունքներում:
Խմբի տվյալների համաձայն` աշխատանքի գնալ ցանկացողների մեծ մասը երիտասարդներ են՝ 54% և ամենաքիչը`61+ տարիքային խմբի ներկայացուցիչները (ընդամենը 18%): Դոնբասում արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողները կիսով չափ շատ են, քան արևմտյան շրջաններում (20-23%՝ 40%-ի դիմաց):
Ուկրաինայից հեռանալու ցանկության հիմնական պատճառն ավելի բարձր աշխատավարձն է, այդպես է պատասխանել հարցվողների 71%-ը: Ուկրաինացիներն արտասահմանում աշխատելու իրենց ցանկությունը բացատրել են նաև կյանքի ավելի լավ պայմաններով և ինքնադրսևորման հնարավորությամբ:
Հարցումն անցկացվել է հուլիսի 20-ից օգոստոսի 9-ը Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացառությամբ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքների: 20 հազար քաղաքացիների հետ հարցազրույցն անցկացվել է հեռախոսի միջոցով: Վիճակագրական սխալը չի գերազանցում 4%-ը: