Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարում Ստեփանակերտի ավելի քան 200 ընտանիքի
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտում և Արցախի հեռավոր շրջաններում խմելու ջուր են մատակարարել ավելի քան 200 ընտանիքի: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Տասներորդ օրն է ջուր չկա: Շատ շնորհակալ ենք ջուր բերելու համար: Միշտ ջուրը չի բավարարում, հատկապես ամռանը: Մենք 6 հոգով ապրում ենք երկրորդ հարկում: Օգնությունը միշտ անհրաժեշտ է: Շատ շնորհակալ եմ ջրի համար և ոչ միայն ջրի, այլ՝ ամեն ինչի»,-ասել է Արցախի բնակիչ Ալինա Հակոբյանը և հավելել. «Դուք շատ բան եք արել մեզ համար: Օրական մեկ անգամ բերում են, քիչ է, անմիջապես օգտագործում ենք: Լավ կլիներ, որ ջուրը հաճախ բերեն, բայց, այսքանի համար էլ ենք շնորհակալ խաղաղապահներին»:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, երկու օրվա ընթացքում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները Արցախի բնակիչներին հասցրել են մոտ 15 տոննա խմելու ջուր:
«Ուզում եմ ասել, որ մեզ համար շատ դժվար էր ջուրը չորրորդ հարկ բարձրացնելը: Դույլերով գնում ենք այգի և տարբեր տեղեր, որպեսզի ինչ-որ կերպ ջուր հայթայթենք: Բակում երբեք ջրատար չի եղել: Դուք եկաք և մեզ ջուր բերեցիք, շատ շնորհակալ եմ դրա համար: Վերջապես մենք կարողացանք ջուր վերցնել ձեր ջրատարից: Ես ուզում եմ, որ դուք երկար մնաք այստեղ»,- ասաց Ստեփանակերտի բնակիչ Տիգրան Աբրահամյանը:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ մինչև ջրակայանում վերանորոգման և վերականգնման աշխատանքների ավարտը և Արցախի քաղաքներ և շրջաններ խողովակաշարի անցկացումը, խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամեն օր ջուր կտրամադրեն տեղի բնակիչներին:
«Ստեփանակերտի տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի բնակիչների՝ խմելու ջրով ապահովելու դիմումի հիման վրա ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել օրական ջրի առաքում իրականացնել: Մինչ օրս մոտ 10 տոննա խմելու ջուր է տրվել տեղի բնակչությանը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը:
Բացի այդ, ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա բնակավայրերի բնակիչներին ջուր մատակարարելու նպատակով արտեզյան ջրհորից ջրատարի անցկացման անվտանգությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Արցախում պարբերաբար իրականացնում են մարտական պատրաստության գործողություններ
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահներն ապահովել են 58.000-րդ փոխադրամիջոցի անվտանգ անցումը Բերձորի միջանցքով
- Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախի հիվանդների համար
- Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խմելու խոշոր ջրհորի կառուցման աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար ակցիա են անցկացրել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար
- Ռուս խաղաղապահների «քոչվոր» ականանետի մարտավարությունը Արցախի լեռներում
- Ռուս խաղաղապահները մեկ օրում Արցախի շփման գծում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել չպայթած զինամթերքից