Անհետ կորածների հարազատներ. Արդյունքը կլինի մեր երեխաներին գտնելը
«Պաշտպանության նախարարությունը փաստահավաք գործունեություն չի իրականացրել, ոչինչ չի արել»,- ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո հայտարարեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Անահիտ Մանասյանը։
Ծառայության տնօրենի հետ հանդիպմանը պայմանավորվել են մեկտեղել իրենց ձեռքի տակ ունեցած փաստերը, տվյալներն ու սկսել աշխատել։
«Մինչև մենք արդյունքներ չունենանք, ոչ մի բանից գոհ չենք լինելու, իսկ արդյունքները մեզ համար մեր բոլոր երեխաներին գտնելն է»,- ասաց Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով, իրենք տվյալներն ամփոփելուց հետո կրկին կապ են հաստատելու ԱԱԾ տնօրենի հետ՝ հաջորդ հանդիպման համար։ Մինչ այս եղած փաստերը, տվյալները փոխանցել են գլխավոր դատախազությանը։
«Հիմա մենք այլ փաստեր էլ պետք է ներկայացնենք, որոնք ԱԱԾ գործառույթների ներքո են, որպեսզի և մեր երեխաների մարմինները գտնենք, և նրանց, եթե ունենք ողջ երեխաներ։ Քանի դեռ մենք մեր երեխաներին չենք գտել, ոչ մի գոհացուցիչ արդյունքի մասին խոսել չենք կարող»,- ասաց Մանասյանը։
Նա ընդգծեց, պատերազմից 11 ամիս անց իրենք նույնիսկ չգիտեն, մահացա՞ծ են իրենց երեխաները, թե՞ ոչ։
Հարակից հրապարակումներ`
- «Մինչև մեզ չընդունի ԱԱԾ տնօրենը, այստեղից չենք գնալու, համբերությունը սպառված է»
- Անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԱԾ շենքի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան