Դատավոր Հովհաննիսյանը խնդրում է ԲԴԽ-ում նիստի չներկայանալ
Այսօր ժամը 15։00-ին Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունենալու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական նիստը։
Դատավոր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Որոշ հանգամանքներով պայմանավորված, հնարավոր է միջնորդության ըստ էության քննարկում տեղի չունենա, քանի որ իմ կողմից համապատասխան միջնորդություն ներկայացնելուց հետո խնդրելու եմ՝ դատական նիստը հետաձգել։
Ուստի խնդրում եմ չկտրվել Ձեր իսկ ծանրաբեռնված առօրյայից և չներկայանալ դատական նիստին»։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը մերժել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Ողջամիտ հիմքեր կան՝ կարծելու, որ ԱՆ որոշումը միջամտություն է իմ անկախությանը
- Ռուբեն Մելիքյան. Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին