Զելենսկին ցանկացել է մեկ բաժակ շամպայն խմել Ղրիմում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է Ֆիոլենթ հրվանդանում և թերակղզում մեկ բաժակ շամպայն խմել Ղրիմի՝ Կիևի վերահսկողությանը վերադառնալուց հետո։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է Ղրիմը Կիևի վերահսկողությանը վերադարձնելու համար: Նա հայտնել է, որ դրա համար գործարկվել է այսպես կոչված «Ղրիմի պլատֆորմը» ։
Լրատվական հրատարակությունը Զելենսկիին հարցրել է, թե ուր է նա առաջինը գնալու Ղրիմը Ուկրաինա վերադարձնելուց հետո, ինչին նա պատասխանել է.
«Օ..., ես այնտեղ շատ սիրված վայրեր ունեմ: Ես ուզում եմ գնալ ծով, մեր Սև ծով, ես իսկապես շատ եմ ուզում»։
Նա նաև ասել ե, որ իր ընտանիքը համեստ է ապրել և,որ նա մանուկ հասակում Ղրիմում չի եղել, այն սկսել է սիրել միայն ուսանողական տարիներին:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ծաղրել են Զելենսկու դաջվածքով տղամարդուն ոտքի վրա
- Զելենսկին հավանություն է տվել սահմանամերձ հողերի օտարմանը
- Ուկրաինացի զինվորականները զորավարժություններ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին