Թուրքիան կամ ԱՄՆ-ն է կանգնած Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դեմ հարձակումների հետևում. Վիտալի Միլոնով
Կենտրոնական Ասիայի երկրներում ռուսաց լեզվի օգտագործման դեմ արշավի նախաձեռնողները Թուրքիայի կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն են: «Գազետա ռու»-ին ասել է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը:
«Անձամբ ինձ համար կասկած չկա, որ դրա հեղինակները ոչ թե այդ երկրների ակտիվիստներն են, այլ թուրքական կամ ամերիկյան հատուկ ծառայությունները: Դա միանշանակ արվում է արտասահմանից»,-ասել է Միլոնովը՝ հավելելով, որ Ռուսաստանը չպետք է ներքաշվի այդ խաղի մեջ:
2021 թվականի ամռանը ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր հայտնվել Ղրղըզստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում տեղի ունեցած միջադեպերի մասին, որտեղ ազգայնամոլ բնակիչները պահանջներ էին ներկայացրել ռուսալեզու քաղաքացիներին:
«Այստեղ կա նման սադրանք, որը նպատակ է հետապնդում վատթարացնել մեր հարաբերությունները, և որոշ ժամանակով Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարություններին թեքել դեպի ԱՄՆ կամ Թուրքիա»,-կարծում է պատգամավորը:
Միլոնովը համոզված է, որ Մոսկվային անհրաժեշտ է անմիջականորեն շփվել այս պետությունների կառավարությունների հետ, որոնք ակնհայտորեն շահագրգռված չեն հակառուսական հռետորաբանություն հրահրելու մեջ:
Ավելի վաղ հայտնել էին, որ Ղազախստանում ազգայնականների և այսպես կոչված լեզվի պարեկների գործողություններն արդեն իսկ անընդունելի և վրդովեցնող են որակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա