Թուրքիայի սահմանները պետք է փակ պահել փախստականների համար․ սոցհարցում Թուրքիայում
Աֆղանստանում տիրող իրադարձությունների ու փախստականների նոր ալիքի հավանականության ֆոնին, թուրքական Konsensus հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայում, գրում է ermenihaber-ը։
Հեռախոսով անցկացրած հարցմանը մասնակցել է 1500 մարդ։ Սոցհարցման միջոցով ընկերությունը փորձել է պարզել Թուրքիայի բնակչության շրջանում տիրող տրամադրությունները փախստականների նոր ալիք ընդունելու վերաբերյալ։
Ընկերության ներկայացուցիչների այն հայտարարության հետ, թե «Այլևս չի կարելի ընդունել փախստականներին», համաձայնվել է հարցվածների միայն 67 տոկոսը։ Ըստ նրանց՝ Թուրքիայի սահմանները պետք է փակ պահել փախստականների համար։
Մնացած 23 տոկոսը միայն մասնակիորեն են համաձայն եղել փախստականների ընդունել, այն էլ վերապահումներով։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ
- Ղազախստանը դեռ չի դիտարկում Աֆղանստանից փախստականներ ընդունելու հարցը
- Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների
- Մերկելը խոսել է ԵՄ երկրներում աֆղան փախստականների ընդունման մասին
- Թուրքերը խմբերով դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»
- Իրանից աֆղանստանցի փախստականների նորանոր խմբեր են անցնում Թուրքիա
- Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա