«Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ կտրուկ նվազել է
Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է բախվել օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում նման գրոհներ են գրանցվել օգտատերերի 2,84%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում՝ 3,7%-ի: 2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 6,50%-ը, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,88%, իսկ Ադրբեջանում՝ 6,35%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն ՝ աշխարհում ամենից շատ ֆիշերները 2021-ի ապրիլ-հունիսին գրոհել են Բրազիլիայում (6,67%), Իսրայելում (6,55%) և Ֆրանսիայում (6,46%) գտնվող օգտատերերին։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ ընկերության «Հակա-Ֆիշինգ» համակարգը 2021-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերել և արգելափակել է ֆիշինգային հղումներով անցնելու 50 398 193 փորձ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել էր օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 106 337 531 փորձ:
Ապրիլ-հունիսին ֆիշերների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող կատեգորիաների ցուցակը գլխավորում են մեսենջերները (6,27%), սոցիալական ցանցերը (7,26%), ֆինանսական ծառայությունները (2,09%) և ՏՏ-ընկերությունները (1,68%):
Ինչպես նշում են փորձագետները, կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի անհատական և կորպորատիվ օգտատերերի բանկային հաշիվները։
Հետևաբար, օգատետերերը չպետք է կորցնեն զգոնությունը, արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիշինգային կայքեր այցելությունները կանխում է հակավիրուսում միացված «Հակա-Ֆիշինգ» համակարգը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Երկրորդ եռամսյակում աշխարհում ավելացել է բարդ թիրախային գրոհների քանակը
- «Կասպերսկի»-ն փորձարկում է արտակարգ իրավիճակների վերլուծության ինտելեկտուալ համակարգ
- «Կասպերսկի»-ն COVID-19 թեմայով ավելի քան 5 000 խարդախ կայքեր է գրանցել համավարակի սկսվելուց ի վեր
- «Կասպերսկի»-ն Երևանում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար
- «Կասպերսկի»-ն Հայաստանում նշում է Սիսադմինի օրը
- «Կասպերսկի». Չարագործները շահագործում են PrintNightmare վտանգավոր խոցելիությունը Windows-ի տպելու հերթի դիսպետչերում
- «Կասպերսկի». Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե եռակի թուլացել են
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ բանկերների գրոհների ենթարկվածների բաժինն էապես կրճատվել է
- «Կասպերսկի». Գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում զգալիորեն թուլացել են
- «Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին