Մոսկվայի պետական համալսարան ընդունված իննամյա աղջկա հայրը խոսել է դստեր աշխատանքի մասին
Մոսկվացի Ալիսա Տեպլյակովան ութ տարեկանում հանձնել է միասնական պետական քննությունները և ընդունվել է Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանական ֆակուլտետի վճարովի բաժին։ Եվսենի Տեպլյակովը՝ երեխայի հայրը խոսել է աղջկա աշխատանքի տեղավորման մասին: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Տղամարդը նշել է, որ ինքն ու երեխայի մայրը մտադիր չեն երեխային «խցկել» աշխատանքի:
«Մյուս կողմից, կան շատ մարդիկ, որոնք աշխատում են ոչ թե այն պատճառով, որ իրենց փող է պետք, այլ որ իրենց դուր է գալիս: Եվ եթե դա նրան դուր է գալիս, ուրեմն սա իր անձնական գործն է, թող ինքնուրույն որոշի՝ կուզենա աշխատել, թե ոչ»,-ասել է Տեպլյակովը:
Նա նաև ասել է, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, ստացիոնար է սովորելու համալսարանում: Միևնույն ժամանակ, Եվսենին կարծում է, որ դուստրը հաղորդակցության հետ կապված խնդիրներ չի ունենա:
Նա հավելել է, որ հոգեբանության ուղղությունն ընտրվել է հիմնականում այն բանի համար, որ այն կարող է հիմք դառնալ բազմաթիվ այլ մասնագիտությունների համար:
«Հոգեբանությունը տալիս է աշխատանք նախագծելու, մարդկանց հետ շփվելու ունակություն, հասկանալու, թե ինչ է կատարվում, վերլուծելու շարժառիթներն ու հետևանքները: Սա, որպես բարձրագույն կրթություն, շատ լավ է համապատասխանում ցանկացած այլ մասնագիտություն ստանալու համար»,-բացատրել է Տեպլյակովը:
Ավելի վաղ Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը հայտարարել էր, որ պատրաստ է գրանցել ավագ դպրոցն ավարտած և միասնական պետական քննություն հանձնած ութամյա Ալիսա Տեպլյակովային: