Նազարբաևը հորդորում է ամրապնդել ԵԱՏՄ-ն՝ նոր երկրների մուտքի միջոցով
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ամրապնդման օգտին՝ դրանում նոր երկրների մուտքի միջոցով: Այս մասին գրում է Ria-ն։
Այսօր Նազարբաևը Զազախստանի մայրաքաղաքում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ:
«Որպես այս կազմակերպության պատվավոր նախագահ (ԵԱՏՄ - խմբ.) ես դրան հետևում եմ, և մենք պետք է ուժեղացնենք այս կազմակերպությունը, մեզ պետք է, որ այստեղ լինեն ուրիշները, մեր հարևանները ... Ուզբեկստան, Տաջիկստան, նրանք պետք է լինեն, մեզ դեռ պետք է աշխատել Թուրքմենստանի հետ», - հանդիպման ժամանակ ասել է Նազարբաևը:
Նշենք, որ ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական ինտեգրացիոն միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան