ՊՆ. Հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը
Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Նման հայտարարություն է տարածել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։
Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը դիվերսիա է իրականացրել Սյունիքում, զինվորներից մեկին գլխատել են. politik.am
- Տիգրան Աբրահամյան. Հնարավորինս արագ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել
- Հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան