Ջոնի Դեփ. Հոլիվուդը բոյկոտ է հայտարարել ինձ
Հոլիվուդյան կինոինդուստրիան բոյկոտ է հայտարարել ամերիկացի հայտնի կինոդերասան Ջոնի Դեփին։ Բրիտանական թեթերից մեկին տված հարցազրույցում ասել է դերասանը։ modaistile.ru-ի հաղորդմամբ, սա Դեփի առաջին հարցազրույցն էր ամերիկյան «The Sun» հրատարակության հետ սկանդալային դատավարությունից հետո:
Դեփը բացատրել է, որ հոլիվուդյան նոր ֆիլմի պրեմիերան, որում նա նկարահանվել է գլխավոր դերում, դեռ չի կայացել, և դա ակնհայտ բոյկոտ է ամերիկյան ամենահայտնի կինոինդուստրիայի կողմից։
Դերասանը վստահ է, որ բոյկոտի պատճառը նախկին կնոջ մեղադրանքներն են, որ նա իրեն ընտանեկան բռնության է ենթարկել: Դեփը նաև ակնարկել է, որ Հոլիվուդում ոչ ոք չի ցանկանում հասկանալ, թե ինչ է կատարվել և օգնության ձեռք մեկնել իրեն:
Արտիստը կարծում է, որ իր մասնակցությամբ նոր ֆիլմը արժանի է, և հանդիսատեսը պետք է դիտի այն, չնայած այն հանգամանքին, թե ինչ հարաբերություններ են իր և Հոլիվուդի միջև։
Աղբյուրը հիշեցնում է, որ Դեփի նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի հետ ամուսնալուծության գործընթացն ու դատավարությունը շատ վատ ազդեցություն է ունեցել դերասանի կարիերայի վրա: Նրան այլևս չեն հրավիրում ֆիլմերում խաղալու և նույնիսկ հրաժարվել են նկարահանել «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի շարունակության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան