Սոս Հակոբյան. Այս ինչ գավառական վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի նշանակմանը, գրում է.
«Հիմա կարո՞ղ է վարչապետի աթոռին բազմածը խելամիտ բացատրություն տալ այս ինչ գավառական վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս:
Ավելի կոնկրետ, պետք է հարցնել, թե ինչով էր պայմանավորված նախկին-ներկա ԱԽՔ-ին ԱԳՆ տեղավորելու օպերացիայի անփառունակ վախճանը: Եթե, օրինակ ռուսներն են համապատասխան վայր ուղարկել նման նշանակման հեռանկարը, արդյո՞ք դա կապված է վերջինիս՝ աշխարհաքաղաքական դերակատարների հետ ունեցած իր ինտիմ-քաղաքական սիրախաղերով:
Իսկ, եթե էվոլուցիայի արդյունքում մի քիչ քաղաքական հոտառություն ձևավորած լինեին, գոնե կճշգրտեին ժամերը գործընկերների հետ մինչև Արմեն Գրիգորյանի մերժված լինելու ապացույցը բոլորիս աչքը հանրային կերպով մտցնելը»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Եթե կապիտուլյանտը վարչապետ է, Արոն էլ կարա ԱԳՆ լինի
- Արարատ Միրզոյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները