Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ որ փուլում անխուսափելի գործընթացների են հանգեցնելու. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Միայն առաջին հայացքից է թվում, որ իշխանության կամայականությունները, ապօրինությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների պարագայում հանրային դիմադրության չեն արժանանում։
Հատկապես վերջին ամիսներին, ընտրություններին ակտիվորեն ներգրավված ուժերի տարբեր ակտիվիստներին, համայնքների ղեկավարներին, թեկնածուներին, ընտրված պատգամավորներին քաղաքական ճնշումների ենթարկման փաստերը կտրուկ աճել են։
Իշխանությունները փորձում են օգտվել հետընտրական ապատիայի իրավիճակից և սրանց թվում է, որ այդ ամենն անհետևանք է մնալու։
Խորքում եռացող գործընթացներ կան, որոնք ինչ որ փուլում անխուսափելի գործընթացների են հանգեցնելու, իսկ թե դրանք ինչ դրսևորում կունենան և երբ կլինեն քաղաքական իրադարձությունների ընթացքից է կախված»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Փակ քննարկումից հետո մտահոգություններս պահպանվում են
- Տիգրան Աբրահամյան. Իշխանությունն արձանագրում է, որ առաջ է շարժվում Ադրբեջանից պարտադրվող նախապայմաններով
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանը պետք է անի առավելագույնը ՊԲ-ն լավագույնս զինելու համար
- Տիգրան Աբրահամյան. Իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել
- Տիգրան Աբրահամյան. Անկանխատեսելի իրադարձությունները սահմանագծի տարբեր հատվածներում շարունակվում են
- Տիգրան Աբրահամյան. Պահեստազորայինների վարժանքները մի քանի կարևոր նպատակ ունեն
- Տիգրան Աբրահամյան. Անվտանգության համակարգում հրատապ միջոցառումների անհրաժեշտություն կա
- Տիգրան Աբրահամյան. Որ խորքում գործընթացներ են տեղի ունենում՝ միանշանակ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան