Տիգրան Աբրահամյան. Հնարավորինս արագ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում։ 3 զոհ մեկ հենակետում ու դեռ հանգամանքներ ե՞ն պարզվում։
Այս միջադեպի հետ կապված առավոտվանից տարբեր տեղեկություններ են գալիս, հորդորում եմ համապատասխան կառույցներին, որպեսզի հնարավորինս արագ, դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցեն»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հայտնեց.
«Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով»։