Ուժեղացված ստուգայցեր՝ մայրաքաղաքի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում։
ԱԱՏՄ-ի փոխանցմամբ՝ մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է Covid-անվտանգության կանոնների պահպանումը։
ԱԱՏՄ տեսուչները վերահսկողական աշխատանքներ են կատարել ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոններում, դեղատներում, բուժհաստատություններում, իսկ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ՝ նաև հանրային տրանսպորտում։
ԱԱՏՄ մասնագետները տնտեսավարողներին տվել են խախտումներն արագ շտկելու հանձնարարականներ։
Տեսչությունից նաև հիշեցնում են, որ առողջապահության նախարարի N 17-Ն հրամանով սահմանված են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները։ Ըստ այդմ՝ փակ տարածքներում քաղաքացիները պետք է կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն, արտաքին մակերեսներն անհրաժեշտ է ախտահանել 70-90 տոկոսանոց սպիրտային հիմքով ախտահանիչներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան