20.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 դեպք, մահացել է 7 քաղաքացի
Հայաստանում երեկ կատարվել է 7864 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 293 մարդ, մահացել է 7 մարդ։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն` առողջացած, 4732-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1143 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5875 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 19.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 559 դեպք, մահացել է 13 քաղաքացի
- 18.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 504 դեպք, մահացել է 4 քաղաքացի
- 17.08.2021.Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 357 նոր դեպք.մահվան 13 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին