Աշոտյան. Կապիտուլյանտն այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Իրեն երկրի կառավարություն հռչակած ոհմակի հնգամյա ծրագիրն եմ նայում, որ ներկայացվել է Ազգային Ժողով։
Մի մեծ փուչիկ է և խոտան։ Դա երկիրը վերջնական կործանումից զերծ պաճելու փաստաթուղթ չէ, այլ երկիրը անվերադարձ սպանելու խոստովանություն։
Երկու փաստ ընդգծեմ միայն։
1. Կառավարության ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։
Արցախի սուբյեկտայնությունը վերացված է և գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։
2. Կառավարությունը չի նախատեսում վերջին Արցախյան պատերազմի մեղավոր Ադրբեջանին և Թուրքիային կանչել միջազգային պատասխանատվության։
Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնատիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաև մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներև այլն)։
Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»։