Արցախում արդեն վերականգնվել է ռազմագործողություններից վնասված 1350 շինություն
Ակտիվ ընթանում են 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում բնակելի տներին, հասարակական, առողջապահական ու կրթական օբյեկտներին հասցված վնասների վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:
«Ստեփանակերտ քաղաքում գրանցված հրետակոծությունից վնասված 4258 շենք-շինությունից 892-ի վերականգնումն ավարտված է, իսկ 297-ում շինաշխատանքներն ընթացքում են։
Ասկերանի շրջանում 560 շենք-շինություններից շինաշխատանքներն ավարտված են 112-ում, ընթացքում են 203 օբյեկտում։ Մարտակերտի շրջանում 497 վնասված շենք-շինություններից 90-ի շինարարությունն ավարտված է, իսկ 188-ում աշխատանքները շարունակվում են։
Մարտունու շրջանում 1203 վնասված շենք-շինություններից 256-ի շինաշխատանքներն են ավարտվել, իսկ 296-ում շարունակվում են», - նշել է Մ. Դանիելյանը և հավելել, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է 195 կազմակերպություն։
Հարակից հրապարակումներ`
- Հրետակոծվել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը
- Արցախի ԱԻՊԾ. Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով
- ԱԻՊԾ. Լուսադեմին ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին
- Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը․կա մեկ վիրավոր․ԱՀ ԱԻՊԾ
- Շուշիի այսօրվա հրետակոծության հետևանքները՝ լուսանկարներով
- Հրետակոծության պատճառով Մարտունու շրջանի Հերհեր գյուղում իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը
- Հրետակոծվում են Արցախի քաղաքները
- Այսօրվա հրետակոծությունից տուժած ևս մեկ հատված Ստեփանակերտում
- Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքները Սարուշեն և Խաչմաչ գյուղերում
- Հրետակոծվել է Ասկերանի շրջանը
- Թշնամին գիշերվա ընթացքում շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը
- Ասկերանի Ավետարանոց համայնքի հրետակոծությունից քաղաքացի է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա