Բարբրա Սթրեյզանդը հայտնվել է «Billboard» հիթ-շքերթի պատմության մեջ
Բարբրա Սթրեյզանդը մտել է «Billboard» 200 հիթ-շքերթի պատմության մեջ, հաղորդվել է այդ չարթի կայքում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նա դարձել է միակ կինը, ում ալբոմները 1960 թվականից ի վեր ամեն տասնամյակ ընդգրկվել են թոփ 20-ում և թոփ 40-ում:
Օգոստոսի 6 -ին թողարկվել է նրա «Release Me 2» երգերի ժողովածուն: Այն մտել է Billboard 200 աղյուսակ 15-րդ համարով: Ներառում է արխիվային ձայնագրություններ, ներառյալ Ստրեյզանդի դուետները Վիլի Նելսոնի հետ, Բարի Գիբի և նույնիսկ Կերմիտ գորտի հետ:
Սթրեյզանդը «Billboard 200» հիթ շքերթում առաջին անգամ հայտնվել է 58 տարի առաջ՝ 1963 թվականի օգոստոսի 17-ին: Նրա «The Barbra Streisand» ալբոմն զբաղեցրել է 17-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները