Գոայում երկու ռուս կին է մահացել
Մումբայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Գոայի իրավապահ մարմիններից պաշտոնական տեղեկատվություն ստանալու երկու ռուս կանանց մահվան հետ կապված։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այս երկու ողբերգական դեպքերի մասին Մումբայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկատվություն է ստացել Հնդկաստանի այս նահանգում գործող «Goa Help» ռուսական կամավորական կազմակերպությունից: Մեզ մոտեցել է նաև զոհերից մեկի մայրը: Գոայի իրավապահ մարմիններից պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար ներգրավվել է նաև Գոայում մեր պատվավոր հյուպատոսը»,-ասել է ՌԴ դիվանագետներից մեկը։
Նա հավելել է, որ գլխավոր հյուպատոսությունը մտադիր է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հարազատներին մահվան հանգամանքները պարզելու և համապատասխան փաստաթղթեր կազմելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները