Կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչում ունի 5 բռնցքամարտիկ
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչում ունի 5 բռնցքամարտիկ։ Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից իրենց մրցակիցներին հաղթել ու եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային վանաձորցի Վազգեն Քարհանյանը, 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը, 57 կգ քաշային Սևան ՄՀԿ-ն ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային վանաձորցի Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային դինամոյական Դավիթ Նիկողոսյանը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ կիսաեզրափակիչում հայ մարզիկները հաղթել են մարզաձևում առաջատարներից համարվող Ռուսաստանի, Ուկրաինայի և Սերբիայի բռնցքամարտիկներին։
Եվս 5 հայ մարզիկ 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։