Երևանի քաղաքապետարանն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
Ի պատասխան Panorama.am-ի՝ «Կամ Հայկ Մարությանին են էշի տեղ դնում, կամ նա էլ իր մասնաբաժինն ունի» հրապարակմանը, Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․
«Բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի Ազատության հրապարակը պարբերաբար մաքրվում է հեծանիվներից, մանկական մեքենաներից և ինքնագլորներից: Դրանք պահվում են համապատասխան պահեստարաններում (լուսանկարներում):
Այդուհանդերձ, որոշ տնտեսվարողներ շարունակում են հեծանիվների և այլ սարքերի վարձույթ իրականացնել նշված հատվածում:
Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների գործողությունները շարունակական են լինելու՝ մինչև հրապարակը վերջնականապես մաքրվի հետիոտն երթևեկության անվտանգությունը խաթարող տարրերից»:
Ավելացնենք, որ Panorama.am-ը շարունակելու է հետևողականորեն անդրադառնալ այս խնդրին, նաև հարցում է ուղարկելու ՊԵԿ, թե ովքե՞ր են այդտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողները, ինչքա՞ն հարկ են վճարում, իսկ եթե վաձույթի գործունեություն իրականացնելու թույլտվություն չի տրվել, ինչպես պնդում են Կենտրոն վարչական շրջանից, ինչո՞ւ չի դադարեցվում ապօրինի գործունեությունը։ Եվ ի վերջո, մարդիկ հրապարակ գնում են ճեմելու, զբոսնելու, ոչ թե էքստրիմ իրավիճակներում հայտնվելու, վնասվածքներով տուն վերադառնալու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան