Կբացվի Զավեն Խաչիկյանի «Վերաբերմունք» լուսանկարների ցուցահանդեսը
Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։
«Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:
Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող:
Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը:
Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներերն են.
- լուսանկարչության և արվեստի այլ բնագավառների միջև կապերի զարգացման հարցերի քննարկումը,
- արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը,
- լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում արվեստային գործոնի կարևորումը,
- պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18։00։
Ցուցահանդեսի շրջանակում օգոստոսի 25-28 ժամանակահատվածում կկայանա հանրային քննարկում:
Երևանյան պատկերահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում»,- նշված է միջոցառման անոնսում:
«Վերաբերմունք»/ «Einstellung» լուսանկարչական ցուցահանդես -քննարկումներ նախագծի աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
Երևանում «Գյոթե» կենտրոն, Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները