Թուրքիայում կա 300 հազար աֆղան փախստական․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել աֆղանստանցի փախստականների խնդրին, ինչպես նաև առհասարակ Աֆղանստանում տիրող իրադարձություններին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Էրդողանը, պատասխանելով Թուրքիայի ընդդիմադիր շրջանակների այն պնդմանը, թե Թուրքիայում այս պահին կա 1.5 մլն աֆղանստանցի փախստական, ասել է, որ դա սուտ տեղեկություն է։ Էրդողանի խոսքով՝ այս պահին Թուրքիայում կա 300.000 աֆղան փախստական։ Նա ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ Թուրքիան չի պատրաստվում է կացարան դառնալ աֆղանստանցի փախստականների համար։
Էրդողանը շեշտել է, որ թուրքական կողմը բանակություններ ունեցել է թալիբների հետ և առաջիկայում էլ պատրաստ է բանակցություններ անցկացնել նրանց հետ։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին հազարավոր աֆղանստանցիներ տարբեր ճանապարհներով արդեն հատել են Թուրքիայի սահմանը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների եվրոպական «պահեստի»
- Թուրքիայի սահմանները պետք է փակ պահել փախստականների համար․ սոցհարցում Թուրքիայում
- Վրաստանը չի պատրաստվում Աֆղանստանից փախստականների ընդունել․ Վրաստանի ԱԳՆ
- Ղազախստանը դեռ չի դիտարկում Աֆղանստանից փախստականներ ընդունելու հարցը
- Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների
- Մերկելը խոսել է ԵՄ երկրներում աֆղան փախստականների ընդունման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան