Թուրքիայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի Հասեկե քաղաքի քրդական շտաբի վրա
Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկե նահանգի համանուն վարչական կենտրոնի շրջակայքում գտնվող քրդական կազմավորումների շտաբ -բնակարանի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Դուբայի «AlHadath» հեռուստաալիքը:
Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով զոհվել է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) ինը մարտիկ, վիրավորվել են առնվազն 10-ը:
Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության գարուն» ռազմական գործողություն իրականացրեց 2019 թվականի հոկտեմբերին՝ իր սահմանի երկայնքով ստեղծելով 30 կմ անվտանգության գոտի: SDF-ի ստորաբաժանումները կռվում են այնտեղ տեղակայված Սիրիայի զինված ընդդիմության ստորաբաժանումների հետ, որոնց աջակցում է Անկարան և դիվերսիաներ են իրականացնում թուրքական զորքերի դեմ:
Օգոստոսի 17-ին թուրքական բանակի հրետանին գնդակոծել էր Հասեկե նահանգի հյուսիսում գտնվող Աբու Ռասեյն քաղաքի ծայրամասը: Թուրք զինվորականներն ավելի քան 50 արկ են արձակել Սիրիայի տարածքի ուղղությամբ: Դարդարա գյուղում գնդակոծության են ենթարկվել խաղաղ բնակիչների տները, արդյունքում մի կին զոհվել է, մի քանիսն էլ վիրավորվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները