COVID-ի պատվաստանյութի երրորդ դեղաչափը 40 տարեկանից բարձր քաղաքացիների համար
Աշխարհում առաջին անգամ Իսրայելի իշխանությունները հաստատել են 40-50 տարեկան մարդկանց համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երրորդ դեղաչափը տալու որոշումը: «Associated Press»-ի տարածած լուրը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:
Օգոստոսի սկզբին Իսրայելի իշխանությունները թույլատրել էին նաև պատվաստանյութերի երրորդ չափաբաժինը տալ 50-60 տարեկան բնակիչներին:
Իսրայելի վարչապետ՝ 49-ամյա Նաֆթալի Բենեթը ուրբաթ օրը ստացել է COVID-19 պատվաստանյութի իր երրորդ դեղաչափը:
«Եթե մենք դա անենք և պատվաստանյութերի երրորդ դոզան ստանանք, մենք կկարողանանք դադարեցնել չորրորդ լոգդաունը»,-պատվաստվելուց առաջ հնչեցված վարչապետի խոսքերը մեջբերում է «Jerusalem Post»-ը:
Ըստ «Associated Press»,-ի մոտ 9,3 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելում ավելի քան 5,4 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, իսկ 1,3 միլիոնը՝ երեք դեղաչափ:
Բացի Իսրայելից, քաղաքացիների որոշակի խմբերին պատվաստանյութի երրորդ դեղաչափով պատրաստելու հնարավորություն ընձեռելու որոշում կայացրել է նաև Գերմանիան և ԱՄՆ-ը:
Իսրայելում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 970 հազար դեպք և հիվանդությունից մահացածել է 6,7 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան