Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԱԴԾ-ի յոթ սպաների նկատմամբ
Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ ԱԴԾ-ի յոթ սպաների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, ներգրավված են Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նշված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության՝ ուրբաթ օրը հրապարակված պատժամիջոցների ցանկում:
Փաստաթղթում ասվում է, որ նախատեսված սահմանափակող միջոցների համաձայն բանկային հաշիվների սառեցում և երկիր մուտքի արգելք է սահմանվում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ծառայության ղեկավար Ալեքսեյ Սեդովի, Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի Դատաբժշկական գիտական ինստիտուտի տնօրեն Կիրիլ Վասիլիևի, նույն ինստիտուտի աշխատակից Ստանիսլավ Մախակովի, ԱԴԾ հատուկ սարքավորումների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Բոգդանովի, ԱԴԾ սպաներ Ալեքսեյ Ալեքսանդրովի (հայտնի է նաև, ըստ բրիտանական կողմի, Ֆրոլով անունով), Իվան Օսիպովի (Սպիրիդոնով) և Վլադիմիր Պանյաևի նկատմամբ:
Սա Նավալնիի թունավորման միջադեպից հետո Լոնդոնի կողմից Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների երկրորդ փաթեթն է: 2020 թվականի հոկտեմբերին բրիտանական իշխանությունները սահմանափակման միջոցներ կիրառեցին վեց ռուսաստանցիների նկատմամբ, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նկատմամբ:
Նավալնին հոսպիտալացվել է Օմսկում 2020 թվականի օգոստոսի 20-ին, երբ նա թունավորվել էր օդանավում: Ավելի ուշ նրան բուժման են տարել Բեռլին: Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարություն տարածեց, որ բլոգերը թունավորվել է «Նովիչոկ» խմբի թունավոր նյութով: Ըստ Բեռլինի՝ այս եզրակացությունը հաստատվել են Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաներում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բազմիցս ասել է, որ Մոսկվան պատրաստ է Գերմանիայի հետ համակողմանի համագործակցության, և նշել, որ մինչ Նավալնիին Բեռլին տեղափոխելը նրա մոտ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները