Միշուստինը հորդորում է արագացնել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների անցումը թվային ձևաչափի
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել արագացնել Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների թվայնացումը: Այս մասին գրում է Ria-ն։
Միշուստինը նշել է, որ մեկ թվային տարածքի ստեղծումը կնպաստի նաև ինտեգրացիայի խորացմանը:
«Մենք պետք է պայմաններ ստեղծենք մեր տնտեսությունների արագացված թվային անցման համար, ներդնենք առաջադեմ տեխնոլոգիաներ և պրակտիկա», - ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում:
Միշուստինը նշել է, որ այս ուղղությամբ արդեն կան որոշ արդյունքներ:
Ռուսաստանի վարչապետը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել նաև համատեղ ջանքեր գործադրել կլիմայի գծով խնդիրները լուծելու համար:
Նշենք, որ ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական ինտեգրացիոն միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան