85 տարի առաջ այս օրը ծնվել է ֆիզիկոս Յուրի Վարդանյանը
Այսօր հետմահու լրանում է Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԵՊՀ պրոֆեսոր Յուրի Լազարի Վարդանյանի 85-ամյակը։
Յուրի Վարդանյանը ծնվել է 1936թ-ի օգոստոսի 20-ին Գավառում (Նոր Բայազետ): Ավարտել է Երևանի պետական համալսարանի ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը 1959թ-ին։
1965թ-ից դասախոսել է ԵՊՀ-ում Ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, եղել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան (1975թ․), Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ (1974-1983թթ․) և Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ (1983-2000թթ․)։
Բյուրականի աստղադիտարանից հիշեցնում են՝ Յ․ Վարդանյանի գիտական հետազոտության ուղղություններն են միջուկային նյութի և դրա աստղաֆիզիկական կիրառությունների տեսությունը, սպիտակ թզուկները և բարիոնային աստղերը, գրավիտացիոն ճառագայթումը և այլն: Նա ավելի քան 100 գիտական հոդվածի հեղինակ է «Աստղաֆիզիկա» և այլ միջազգային ամսագրերում, միջազգային գիտաժողովների նյութերում, ինչպես նաև մի շարք գրքերում։
Նա արժանացել է բազմաթիվ պարգևների՝ ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալ (1970թ․), ՀՍՍՀ ԳԽ պատվոգիր (1980թ․), ՀՀ «Անանիա Շիրակացու» մեդալ (1999թ․), ՀՀ վարչապետի հուշամեդալ, (2009թ․), «Դրաստամատ Կանայան» պաշտպանության նախարարության մեդալ (2009թ․), ԵՊՀ Ոսկե մեդալներ (2007, 2010թ․), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014թ.)։
Յ․ Վարդանյանը հանդիսանում էր Հայակական աստղագիտական ընկերության, Եվրոպայի ֆիզիկոսների ընկերության և Հայ ֆիզիկոսների ընկերության անդամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան