6 ամսվա ընթացքում ռուսաստանցին 6 անգամ հիվանդացել է COVID-19-ով
Ռուս իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը ասաց, որ ՄԻԱՎ -ով վարակված անձը վեց ամսվա ընթացքում վեց անգամ վարակվել է Covid-19-ով՝ իմունային համակարգի առանձնահատկությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Ինչպես նշել է իմունոլոգը, տղամարդը պարբերաբար կատարել է ՊՇՌ թեստեր, և ամեն անգամ դրանք դրական են եղել:
«Նա պատվաստվել է, բայց նրա մոտ նորից ու նորից հայտնաբերե են Covid-19: Հիվանդը անընդհատ PCR թեստեր է կատարել: Այսօր նրա մոտ կրկին հայտնաբերել են կորոնավիրուս, այնուհետև նրան ուղարկել են երկու շաբաթով մեկուսացման։ Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Հիվանդը իմունային համակարգի առանձնահատկություն ունեցող անձ է, նա ունի իմունային անբավարարության վիճակ, ես նրան վաղուց գիտեմ՝ 2000- ականների սկզբից: Իմունային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ կան առանձնահատկություններ: Նրանք թույլ իմունիտետ են զարգացնում պատվաստումներից»,- պարզաբանել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՔՈՎԻԴ 19-ի պատճառով ծնողական խնամքից զրկված երեխաների վերաբերյալ
- Աշխարհի գրեթե երեք երկրներից մեկում Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակումից հետո ծրագրեր չեն իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները