«Նոր Ալիք»-ում Հայաստանը ներկայացնում է Սարո Գևորգյանը
Սոչիում երեկ մեկնարկել է «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթը: Հայաստանը ներկայացնում է երգիչ Սարո Գևորգյանը:
«Ինձ համար արդեն շատ մեծ հաղթանակ է այդ մրցույթին մասնակցելը, այդ բեմում լինելը: Շատ լավ եմ տրամադրված: Ինչ մրցույթի որ մասնակցել եմ, հաղթողին միանգամից նկատել եմ, զգացել եմ, բայց հիմա շատ կենտրոնացած եմ ինձ վրա՝ զգում եմ, որ շատ լավ է լինելու։
Մրցույթից հետո պետք է լավ երգեր հանեմ, ճաշակով ու միշտ ձգտեմ ամենաբարձրին, ուզում եմ սիրված լինել հանդիսատեսի կողմից»,- 1lurer.am-ի հետ զրույցում ասել է Սարոն։
«Նոր Ալիքի» կայքից տեղեկանում ենք, որ մրցույթին մասնակցում է 9 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, 11 ներկայացուցիչ։
«Նոր Ալիք»-ի մրցութային օրերն են՝ օգոստոսի 21, 22 և 24:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան