Վրաստանում արդեն պատվաստվել է ուսուցիչների մոտ 40%-ը
Վրաստանի ԿԳ նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Դգեբուաձեի հայտարարության համաձայն՝ ամբողջ Վրաստանում արդեն պատվաստվել է ուսուցիչների մոտ 40 տոկոսը, հայտնում է Jnews.ge-ն։
ԿԳ նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Դգեբուաձեն՝ Մցխեթա-Մթիանեթիի պետական դատախազ Դավիթ Նոզաձեի հետ միասին, ուսումնասիրել են Մցխեթայի մունիցիպալիտետում դպրոցների ներկայացուցիչների իմունացման համար հատկացված հատուկ տեղանքը:
«Պատվաստման եկած ուսուցիչները նախարարի առաջին տեղակալի հետ զրույցի ընթացքում նշել են, որ իրենք և իրենց գործընկերները քաջ գիտակցում են պատվաստման կարևորությունը և հասկանում այն պատասխանատվությունը, որը այս հարցում կրում են կրթության ոլորտի ներկայացուցիչները: Էկատերինե Դգեբուաձեն շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին և դպրոցների ներկայացուցիչներին համընդհանուր պատվաստման գործընթացին մասնակցելու համար և կրկին կոչ արեց ակտիվանալ, ժամանակին ներգրավվել իմունիզացման գործընթացում և պաշտպանելով սեփական առողջությունը` օգնել հաղթահարել համավարակը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Դգեբուաձեի, ողջունելի է այն փաստը, որ Վրաստանում պատվաստված ուսուցիչների թիվը մոտենում է 40%-ին, գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում այդ ցուցանիշը զգալիորեն կաճի:
«Պատվաստման գործընթացը հնարավորինս դյուրացնելու համար Վրաստանի մասշտաբով գործող իմունիզացման բոլոր կենտրոններում կրթության ոլորտի ներկայացուցիչների համար լրացուցիչ հատկացվել են պատվաստասենյակներ և պատվաստող խմբեր: Կենտրոններում ցանկալի պատվաստանյութով պատվաստվելը հնարավոր է առանց նախնական գրանցման»,- ասվում է տեղեկատվության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին