Թալիբները ձերբակալել են մի քանի աֆղան պաշտոնյաների, որոշներն էլ անհետ կորել են
Աֆղանստանի նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ընտանիքի անդամները հայտնում են, որ իրենց հարազատները անհայտ կորած կամ կալանավորված են թալիբների կողմից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Tolo հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թալիբները ձերբակալել են Աֆղանստանի Լագման նահանգի նախկին նահանգապետին և ոստիկանության նախկին պետին, Հազնի նահանգի նախկին ոստիկանապետը նույնպես անհետացել է:
«The New York Times»-ը նախօրեին, վկայակոչելով իր մոտ հայտնված ՄԱԿ-ի փաստաթուղթը, հաղորդում է, որ թալիբներն ուժեղացրել են Աֆղանստանում ամերիկյան և բրիտանական ուժերին օգնություն ցուցաբերածների որոնումները: Ըստ թերթի՝ թալիբներն ունեն այն մարդկանց ցուցակը, որոնց նրանք փնտրում են «հարցաքննության և պատժի համար»:
Պարբերականը նշում է, որ գրոհայինները սպառնում են սպանել կամ ձերբակալել որոշ անձանց ընտանիքի անդամներին, եթե նրանք ինքնակամ չեն հանձնվում թալիբներին:
Մինչդեռ, ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչը Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Աֆղանստանում համագործակցող բոլոր աֆղաններին համաներում կհայտարարվի և նրանց կոչ էր արել չլքել երկիրը:
Թալիբանի առաջնորդները երեքշաբթի համընդհանուր համաներում էր հայտարարել: «Հայտարարվում է համընդհանուր համաներում: Դուք կարող եք ապրել սովորական կյանքով լիակատար վստահության մթնոլորտում»,-ասված էր թալիբների տարածած հայտարարության մեջ:
Նրանք նաև քաղաքացիական ծառայողներին խնդրել էին վերադառնալ իրենց աշխատանքին և շարունակել աշխատել սովորական ռեժիմով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան