Կանխատեսում. 9-10 օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը կհատի 1000-ը
Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ռիսկը օրեցօր աճում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Վերջին օրերի ընթացքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության օրական դեպքերի ակնհայտ աճ: Միջազգային գործընկերների կանխատեսումներով 9-10 օրվա ընթացքում դեպքերի թիվը կհատի 1000-ը»,- նշել է նա։
Նշենք, որ անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 դեպք, մահացել է 7 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- 20.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 դեպք, մահացել է 7 քաղաքացի
- 19.08.2021.Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 559 դեպք, մահացել է 13 քաղաքացի
- 18.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել
- 17.07.2021. Կորոնավիրուսի 187 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին