Կառավարության ծրագիրն ԱԺ-ում կքննարկվի օգոստոսի 24-ին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովի նիստ գումարելու մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ «ՀՀ կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը» կառավարությունում քննարկվել է օգոստոսի 18-ի նիստում։ Ծրագիրը բաղկացած է 6 բաժնից՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Ենթակառուցվածքների զարգացում», «Մարդկային կապիտալի զարգացում», «Իրավունք և արդարադատություն», «Ինստիտուցիոնալ զարգացում»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի կարծիքով մայիսին մոտ «ռազմական հեղաշրջում» էր իրեն սպասում
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել ենթակառույցների «ապաշրջափակման» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան