Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգով հանդես կգա Ջերմուկում
Օգոստոսի 22-ին, ժամը 18:30 Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում համերգով հանդես կգա Կոմիտասի անվան ազգային քառյակը: Համերգային ծրագրում Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագներն են: Միջոցառման մուտքն ազատ է:
Ժամանակակից կատարողական արվեստի նշանակալից երևույթներից մեկը Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Կոմիտասի անվան պետական լարային քառյակն է: Կամերային անսամբլներից քչերին է հաջողվում երկար ապրել և, մանավանդ, պահպանել գեղարվեստական ինքնատիպությունը: Եզակիներից մեկն էլ Կոմիտասի անվան լարային քառյակն է:
Այն «ծնվել» է 1924 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե.Գուզիկով): Ստեղծման առաջին իսկ ամիսներից «Մոսկվայի Կոնսերվատորիայի առաջքաշվածների քառյակը» գրավեց ոչ միայն երաժշտասեր հասարակայնության, այլև մասնագետների ուշադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները