Apple-ը երկարաձգել է հեռավար աշխատանքը մինչև 2022 թվականը
Ամերիկյան Apple ընկերությունը երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին ներդրված հեռավար աշխատանքային ռեժիմը մինչև 2022 թվականի հունվար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղղված նամակը:
Որոշումը կապված է նոր շտամների տարածման և դեպքերի աճի հետ: Ավելի վաղ հեռավար գործող ռեժիմը մինչև 2022 թվականը երկարացրել էին Facebook-ն ու Amazon-ը:
Apple-ի ղեկավարները մտադիր են անցնել աշխատանքի հիբրիդային ռեժիմի, հայտնում է գործակալությունը: Ներկայիս ծրագրի համաձայն, հեռավար ժամանակահատվածի ավարտից հետո աշխատակիցները ստիպված կլինեն գրասենյակում աշխատել երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերին` հեռավար:
Apple-ի աշխատակիցների 90% -ը նշել է, որ իրենց համար կարևոր է ունենալ աշխատանքի տարբեր ռեժիմներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան