Առայժմ COVID-19-ի դեմ հավելյալ դեղաչափի կարիք չկա. ԱՀԿ
Ներկայումս հետազոտությունների տվյալները չեն վկայում, որ կա COVID-19-ի հավելյալ չափաբաժնի անհրաժեշտություն, չորեքշաբթի օրն ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՀԿ-ի խորհրդական Բրյուս Այլվորդն էլ, անդրադառնալով բարձր եկամուտ ունեցող երկրներում իրականացվող խթանող դեղաչափերին, Ժնևում կայացած ասուլիսի ընթացքում նշեց. «Ամբողջ աշխարհում կա բավական քանակությամբ պատվաստանյութ, բայց այն չի ուղղվում ճիշտ ուղղությամբ և ճիշտ հերթականությամբ»:
Ցածր պատվաստումների պարագայում Դելտայի տարբերակը արագորեն փոխանցում է COVID-19-ը ամբողջ աշխարհում, ասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները:
«Վիրուսի Դելտա տարբերակը, իսկապես լայնորեն տարածվում է պատվաստման ցածր մակարդակ և հանրային առողջության և սոցիալական միջոցառումների չափազանց սահմանափակ հնարավորություն ունեցող, ինչպես նաև անհետևողական քայլեր ձեռնարկող երկրներում», - ասում է ԱՀԿ համաճարակաբան Մարիա Վան Կերխովը:
Պատվաստումները ակնհայտորեն կանխում են Դելտայի տարբերակից ծանր հիվանդություններն ու մահերի թվի աճը, ավելացրեց ԱՀԿ գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները