Կոնվերս Բանկ. Cashback և անվճար Ուսանողական քարտեր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ
Գիտելիքի և դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները:
Բանկից մանրամասնում են, որ ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 5-ը, Բանկն իր քարտապաններին կտրամադրի 20% գումարի հետվերադարձ` Cashback, գործընկեր վաճառասրահ/ներում իր ՊՈՍ և/կամ E-Pos-երի տերմինալներով անկանխիկ գնումների համար: Գործընկերների ցանկում ներառված են խանութ-վաճառասրահներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Իսկ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը Բանկի հետ համագործակցող ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են ստանալ Կոնվերս Բանկի VISA կամ MasterCard ուսանողական քարտեր՝ անվճար քարտի գործողության ողջ ընթացքի համար:
Ակցիայի մանրամասները, գործընկերների ու ԲՈՒՀ-երի ցանկը՝ այստեղ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- «Կոնվերս-Ֆաստ պլյուս»՝ նոր պրոդուկտ փոքր և միջին ձեռնարկատերերի համար
- Կոնվերս բանկ՝ ֆինանսավորում և հավելյալ ծառայություններ կանանց
- Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Վարդապատում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում