Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը izi.TRAVEL ծրագրում
Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը միացել է izi.TRAVEL նախագծին և շարունակում է ստեղծել աուդիոպատմություններ թանգարանի ցուցանմուշների մասին:
«Սա գլոբալ, բաց և անվճար հարթակ Է. նպատակն է օգնել մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին՝ իրենց պատմությունները ամենապարզ և ժամանակակից ձևով փոխանցելու հետաքրքրված ունկնդիրներին: Այս համակարգի օգնությամբ այցելությունները թանգարաններ ավելի հետաքրքիր և տպավորիչ են»,- նշված է Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջում:
Գրատպության հետքերով կարելի է շրջայց կատարել հետևյալ հղումով։
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը, որը ներկայացնում է հայ գրատպության անցած պատմությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն արդեն Google Arts & Culture հարթակում է
- Առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը
- Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան