Բարի նորամուտ խճուղում
Երևանյան լիճ-Աջափնյակ նորակառույց մայրուղում երեկ անցկացվեց սպորտի նախարարության խճուղային հեծանվավազքի մարզադպրոցի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը: Առաջին անգամ կայացավ 10-13 տարեկանների մասնակցությամբ մրցում: Հայտավորված բոլոր 63 տղաները իրենց նորամուտը կատարեցին դպրոցից դուրս` խճուղում:
Հաճելի էր հետևել նրանց մրցավեճին: Ենթադրվում էր, որ վայր ընկնողները քիչ չեն լինի: Բայց միայն երկուսը կորցրեցին հավասարակշռությունը: 15 կմ հաղթահարելուց հետո լարվածությունից շառագունած մրցողների դեմքերին փայլում էր ժպիտը: Իսկ պատվանդանին կանգնած երեք մրցանակակիրները` Ամոն, Հենրիկը և Ավագը բացահայտ տոնեցին իրենց ուրախությունը, մանավանդ որ գավաթներն ու պատվոգրերը նրանց հանձնեց նախարար Գաբրիել Ղազարյանը:
Գործունյա մարդ է մարզադպրոցի տնօրեն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Մարտին Շարբաթյանը: Նա ընդամենը 1,5 տարի է այդ գործին, բայց հասցրել է ձեռք բերել հինգ միավոր տեխնիկա (մարդատար, բեռնատար ավտոմեքենաներ և երեք մոտոցիկլ): Վերանորոգել, ժամանակակից տեսքի է բերել սանհանգույցը, ցնցուղարանը, լուսավորել է մարզադպրոցի հեծանվահրապարակը, ընդհանուր ֆիզպատրաստականության բացօթյա մարզոցները: Նպատակ ունի առաջիկայում ասֆալտապատել մարզօջախի ամբողջ տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում