Կրեմլը բացահայտում է Մերկելի՝ Ռուսաստան կատարած այցի մանրամասները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այցի ձևաչափը չի ենթադրելու փաստաթղթերի ստորագրում», -ասել է գործակալության զրուցակիցը:
Պուտինի և Մերկելի միջև բանակցությունները սկսվելու է մեկ ժամից Կրեմլում:
Հանդիպման ընթացքում, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, նախատեսվում է քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև դիտարկել մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահ Պուտինի հետ զրույցի առանցքային թեմաները լինելու են երկկողմ հարաբերությունները, համաճարակի դեմ պայքարը, ինչպես նաև այնպիսի արդիական միջազգային հարցեր, ինչպիսիք են իրավիճակը Աֆղանստանում կամ Մինսկի համաձայնագրերի իրականացումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան