Երեխաներն ավելի հաճախ են սկսել հիվանդանալ COVID-19-ով․ ՌԴ առողջապահության նախարար
Երեխաների մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծացել է նոր տարբերակի ագրեսիվության պատճառով։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Այսօր շատ կարևոր է հիշել, որ կորոնավիրուսի նոր տարբերակը դարձել է ավելի ագրեսիվ, ավելի արագ է տարածվում։ Երեխաներն իսկապես այսօր սկսել են ավելի հաճախ հիվանդանալ՝ հարուցիչի ագրեսիվության պատճառով», - լրագրողներին ասել է Մուրաշկոն:
Նա նշել է, որ երեխաների համար ռիսկերը նվազագույնի հասցնելու համար ծնողները պետք է պատվաստվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին