
Ավստրիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «լամբդա» շտամով վարակման առաջին դեպքը
Կորոնավիրուսային «լամբդա» շտամով վարակի առաջին դեպքը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Պերուում, գրանցվել է նաև Ավստրիայում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ըստ տվյալների, շտամը հայտնաբերվել է Պերուի քաղաքացու մոտ, ով Ավստրիա էր եկել ընկերների մոտ:
Ախտանիշները հայտնվել են ճանապարհորդության ընթացքում, իսկ հետո թեստը հաստատել է վիրուսի առկայությունը: Տղամարդն արդեն ապաքինվել է, և այս պահին վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
Կորոնավիրուսի «լամբդա» տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Պերուում 2020 թվականին: Հուլիսին ԱՀԿ -ն հաղորդել է այս շտամի տարածման մասին ավելի քան 30 երկրներում՝ հիմնականում Հարավային և Հյուսիսային Ամերիկայում: