Ահաբեկչությունը կրկին աճելու է՝ կանխատեսում է ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյան
ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն այսօր ուշ երեկոյան արտակարգ տեսաժողով են անցկացնելու՝ քննարկելու Աֆղանստանում ծավալվող ճգնաժամը: Դաշինքի գլխավոր քարտուղարի օգնականի նախկին տեղակալ Ջեյմի Շին ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կհամաձայնի բոլոր տարհանումները համակարգելու և դրանք վերահսկողության տակ վերցնելու ծրագրի վերաբերյալ:
Euronews-ի հետ զրույցում Ջեյմի Շին ասել է, որ հրատապ խնդիր է Քաբուլի օդանավակայանից տեղի ունեցող տարհանումների վերահսկողությունը։
«Ինձ մոտ տպավորություն է, որ այս պահին գրեթե յուրաքանչյուրը կազմակերպում է դա, մինչդեռ օդանավակայանի համակարգման պատասխանատվությունը երկար տարիներ կրում էր ՆԱՏՕ-ն»,-ասել է Շին։
ՆԱՏՕ -ի նախկին պաշտոնյան նախազգուշացնում է, որ Աֆղանստանում տեղի ունեցած ձախողման պատճառով «ահաբեկչությունը կրկին աճելու է»:
«ՆԱՏՕ-ն պետք է վերջապես կանխատեսի ԱՄՆ-ում, Եվրոպայում ավելի շատ ահաբեկչական հարվածների ալիքը և թե ինչպես ենք մենք կանխատեսում դրանք, ինչպես ենք վերաբերվում դրանց, ինչպես ենք փորձում հակադրվել դրանց, որպեսզի խուսափենք մեկ այլ սեպտեմբերի 11-ից», - ասել է Շին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան