Ինչպես է COVID-19- ը ազդում տեսողության վրա. ակնաբույժ Արփինե Ադամյան
COVID-19-ի վաղ փուլերում շատ վարակվածներ նկատում են տեսողական խնդիրներ: Կորոնավիրուսը վտանգավոր է աչքերի համար այն առումով, որ կարող է վարակել արյան անոթները՝ առաջացնելով տրոմբի վտանգ: Ամենից հաճախ Covid-19-ը կոնյուկտիվիտ է առաջացնում: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ «Փրայմ» գործակալությանը կորոնավիրուսի հետևանքների մասին է պատմել ակնաբույժ Արփինե Ադամյանը։
«Աչքի լորձաթաղանթը շատ բարենպաստ միջավայր է SARS-CoV-2 կորոնավիրուսի համար, քանի որ դրանց pH-ն (թթու-ալկալային հաշվեկշիռ) նույնն է: Դրա պատճառով վիրուսը կարող է երկար մնալ աչքի լորձաթաղանթում՝ ազդելով նրա մակերեսի վրա: Ամենից հաճախ հիվանդությունը ազդում է երկու աչքերի վրա»,- պարզաբանել է բժիշկը:
Նրա խոսքով, աչքի հիվանդությունը կարելի է նույնականացնել մի քանի ախտանիշով՝ աչքերի կարմրություն, կոպերի արտահայտված քոր, լուսավախություն, առատ արցունքահոսություն, աչքերում «ավազի» կամ օտար մարմնի զգացում, աչքերի ջղաձգություն, կոպերի այտուցվածություն, տեսողության լղոզում:
Ադամյանը հորդորում է ուշադիր լինել տեսողության նկատմամբ և անհապաղ խորհրդակցել բժշկի հետ, եթե աչքերի առաջ բծեր հայտնվեն, զգան տեսողության լղոզում, տեսողության թուլացում կամ կորուստ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Կորոնավիրուսի նոր շտամների հայտնաբերումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում
- Լամբդա. կորոնավիրուսային նոր շտամ, որը որոշ դեպքերում ծանր է ընթանում
- ԱՀԿ-ն հայտնել է, թե որ գործոնն է նպաստում կորոնավիրուսի հետևանքով մահացութան թվի աճին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները