Գերմանիայի ռազմաօդային ուժերը Աֆղանստանից տարհանել են մոտ 1,6 հազար մարդու
Գերմանիայի ռազմաօդային ուժերը 11 տարհանման թռիչք են իրականացրել Քաբուլից Տաշքենդ: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Բեռլինում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալին՝ Ուլրիկե Դեմերին:
«Ընդհանուր առմամբ՝ դուրս է բերվել 1,6 հազար մարդ։ Մենք խոսում ենք ինչպես Գերմանիայի քաղաքացիների, այնպես էլ պաշտպանության կարիք ունեցող օտարերկրացիների մասին»,-ասել է տեղակալը։
Նրա խոսքով՝ Քաբուլի օդանավակայան տանող ճանապարհին տարհանման ժամանակ մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել, սակայն այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոն. Ֆրանսիան տարհանել է մոտ 200 աֆղանցիների
- Ավստրալիայի կառավարությունը երկրի քաղաքացիներին տարհանում Է Աֆղանստանից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան