Ռիգայում ավարտվել է Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնությունը
Ռիգայում ավարտվել է Եվրոպայի ձյուդոյի պատանեկան հերթական առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացրել էր ինը մարզիկ:
Առավել հաջող են հանդես եկել Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջի մարզիչ Վահե Թորոսյանի անձնական աշակերտները: Նրանցից Արտակ Թորոսյանը / 66 կգ / բոլորից շատ հաղթանակներ է տոնել՝ գրավելով երրորդ տեղը, պարգևատրվել է բրոնզե մեդալով:
Մրցանակային հինգերորդ տեղը գրավել է Գոռ Կարապետյանը / 81 կգ / :
Կոմիտեից նաև հայտնում են, որ սեպտեմբերի 9-2-ը, Լյուքսեմբուրգում իրենց հարաբերությունները կորոշեն Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստները: Հավաքականի ավագ մարզիչ, գյումրեցի Դավիթ Խաչատրյանը նախապես որոշել էր մրցավայր ուղեկցել չորս մարզիկի: Վերջնական կազմը կհրապարակվի մրցաշարի մեկնելու նախօրերին: