Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Ինչպես հայտնում է armsport-ը, հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի: Հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն:
Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն: Դանիելյանը 2011 թ-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հարակից հրապարակումներ`
- Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է
- Էլինա Դանիելյանը կպայքարի 2-րդ փուլի ուղեգրի համար
- Էլինա Դանիելյանն ընթանում է Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան